Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 116

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը, համաձայն դիվանագիտական աղբյուրի տվյալների` հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է մոտ օրերս ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայանալիք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախապատրաստությունը, ինչպես նաև` Ռեքս Թիլերսոնի` Թուրքիա կատարելիք այցը:

Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները որոշել են հետագա շփումների ժամանակ մտքեր փոխարինել Սիրիայում վերջին զարգացումների շուրջ: Թուրք նախարար Չավուշօղլուն հայտնել է, որ իր ամերիկացի գործընկերը Թուրքիա է ժամանելու մարտի 30-ին:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը Հեռավոր Արևելքի երկրներն ընդգրկող պաշտոնական այցի շրջանակներում ներկայումս գտնվում է Չինաստանում: Նախքան Չինաստան այցելելը վերջինս այցելել է Հարավային Կորեա և Ճապոնիա, որտեղ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: