Հայերեն   English   Русский  

​Ավստրիայի կրթության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել


  
դիտումներ: 232

Ավստրիայում երկրի կրթության նախարար Սոնյա Համերշիդի դեմ ծառայողական դիրքը չարաշահելու գործով քրեական գործ է հարուցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Heute պարբերականը, հետաքննությանը հետաքրքրել է 2003-2010թթ. ընկած ժամանակահատվածը, երբ նա բանկում տեխնոլոգիաների բաժնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել:

Հետաքննության տվյալներով` բանկը կարող էր կասկածելի ճանապարհներով միլիոնավոր վարկեր տրամադրել սննանկացման շեմին հայտնված ընկերություններին:

Գերատեսչության ղեկավարի գործով զբաղվում է տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ հետաքննությունով զբաղվող դատախազությունը:

Հաղորդվել է, որ Համերշիդից բացի երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ևս քրեական գործ է հարուցվել, որոնց անունները սակայն չեն բարձրաձայնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: