Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Alice Roi ապրանքանիշի հագուստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 539

Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ չափազանց վառ և կանացի կերպարը Ֆլորիդայում անցակացրած ընտանեկան հանգստի ժամանակ

Ինչպես կարելի է կռահել կարմիրը Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ` Մելանիա Թրամփի սիրելի գույներից մեկն է: ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը շատ հաճախ է հագուստի մեջ հենց այդ գույնին նախապատվություն տալիս և պետք է նշել, որ ամենևին էլ չի սխալվում այդ հարցում, քանի որ այդ գույնը նրան չափազանց շատ է սազում: Գրում է Elle.ru.-ն:

ԱՄՆ-ի առաջին տիկինը հերթական անգամ կարմիր գույնին նախապատվություն տալով` Alice Roi ապրանքանիշի վերարկու-զգեստ էր կրել, որը ցուցադրել էր Ֆլորիդա ժամանելու ընթացքում:

Նախորդ հանգստյան օրերը ԱՄՆ-ի նախագահն ու նրա կինը որոշել էին անցկացնել Մար ա Լագո նստավայրում, որը նաև ձմեռային Սպիտակ տուն են անվանում:

Նախկին սուպերմոդելը կատարյալ կազմվածքն ընդգծող վերարկու-հագուստը համադրել էր նույն գույնի ձեռնոցներով և Jimmy Choo նորաձևության տան բեժագույն նավակ կոշիկներով և Gucci ապրանքանիշի ակնոցով:

Դոնալդ և Մելանիա Թրամփներից բացի Ֆլորիդա ժամանել էր նաև նրանց որդին` Բերոնը, որը հոր երդմնակալության արարողության ընթացքում առաջացած սկանդալից հետո առաջին անգամ էր հանրությանը ներկայանում:

Մելանիա Թրամփ 2

Մելանիա Թրամփ 2

Մելանիա Թրամփ 2

Մելանիա Թրամփ 2





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: