Հայերեն   English   Русский  

Անկարայում հարձակվել են ուսանողների վրա, կան վիրավորներ


  
դիտումներ: 199

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի շենքում դաժան միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվական կայքը, Հաղորդակցության ֆակուլտետի շենքում մի խումբ ֆաշիստներ հարձակվել են ուսանողների վրա: Հարձակման ընթացքում նրանք բացականչել են. «Թեկուզ մեր արյունը հոսի, հաղթանակը իսլամինն է»:

Հարձակման հետևանքով չորս ուսանող վիրավորվել է: Վերջիններս հոսպիտալացվել են: Թուրքական կայքը մատնանշում է, որ հատկանշական է` այդ ֆաշիստական խմբի գործողություններին թուրքական ոստիկանությունը չի միջամտել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: