Հայերեն   English   Русский  

​Եռաբլուրում Արթուր Սարգսյանին հուղարկավորելու հարցը անքննելի է. ազատամարտիկ


  
դիտումներ: 510

Ազատամարտիկ, արցախյանպատերազմիմասնակից, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, թիվ 3 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Վլադիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց,

որ, եթե ինքը անցնի Ազգային ժողով, կձգտի գյուղատնտեսության ոլորտը դնել բարձր հենքի վրա: “Ես տեսնում եմ, որ այսօրվա ղեկավարությունը օբյեկտիվ քայլ է անում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Գյուղատնտեսությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի:Այն երկիրները, որտեղ գյուղատնտեսությունը զարգացած է, համարվում են զարգացած երկրներ”,- ասաց Վլադիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով` ինքը իրեն չի համարում Հանրապետական կուսակցության անդամ, այլ ՀՀԿ ցուցակով առաջադրվել է, որ կարողանա երկրում ծառացած խնդիրները լուծի:

“Եթե ես ընտրվեմ, ես բոլոր թերությունները վեր կհանեմ, և բոլոր քայլերը կձեռնարկեմ երկրի պաշտպանությունը ամրապնդելու համար: Ես իմ թեկնածությունը չեմ դրել ուղղակի ձայներ ստանալու կամ անցնելու համար, ինձ այդ ձայները չեն հետաքրքրում, ես ուզում եմ օժանդակել երկրի զարգացմանը”,- ասաց Վլադիկ Աբրաահամյանը:

Անդրադառնալով հաց բերող Արթուր Սարգսյանը մահվանն ու հուղարկավորությանը` Վլադիկ Աբրահամյանն ասաց, որ քննարկման առարկա չպետք է լինի նրան` Եռաբլուրում հուղարկավորելու հարցը:

“Եռաբլուրում Արթուր Սարգսյանին հուղարկավորելու հարցը անքննելի է, իհարկե, նրան որպրես ազատամարտիկ պետք է հուղարկավորել Եռաբլուրում”,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: