Հայերեն   English   Русский  

Ավարտվել է մարտական սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը


  
դիտումներ: 315

Մարտի 18-ից 19-ը Երևանում անցկացվել է մարտական սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 52 մարզիկներ Երևան քաղաքից, ՀՀ մարզերից (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Լոռու), Արցախից և ԲԿՄԱ-ից:

Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան), Հարություն Սարգսյանը (57 կգ, անձնական մարզիչ՝ Ազատ Կարապետյան), Կոլյա Կարապետյանը (62 կգ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Ասլանյան), Արայիկ Գրիգորյանը (68 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Մավրիկ Նասիբյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան), Մհեր Կարապետյանը (82 կգ, անձնական մարզիչ՝ Արշալույս Բալյան), Էդգար Մեհրաբյանը (90 կգ, անձնական մարզիչ՝ Արշալույս Բալյան), Արեգ Ղազարյանը (100 կգ, անձնական մարզիչ՝ Վովիկ Խոջայան) և Արմեն Ադամյանը (+100 կգ, անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան):

Առաջնության արդյունքներով կձևավորվի մարտական սամբոյի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: