Հայերեն   English   Русский  

Միլիարդատեր Ռոկֆելերը վախճանվել է 101 տարեկանում


  
դիտումներ: 512

Մարտի 20 -ին Նյու Յորքի Պոկանտիկո-Հիլս իր տանը կյանքից հեռացավ միլիարդատեր Դեվիդ Ռոկֆելերը:Նա 101 տարեկան էր:

Այդ լուրը The New York Times-ին հաղորդել է ընտանիքի ներկայացուցիչը:

Դեվիդ Ռոկֆելեր ավագը ամերիկյան բանկիր էր,պետական գործիչ,գլոբալիստ և Ռոկֆելերների տան ղեկավարը: Նա ծնվել է 1915թ. հունիսի 12 -ին: Նա այդ դինաստիայի միակ ներկայացուցիչն է, որ հասել է իր հարյուրամյակին:

Նա նավթային մագնատ և պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Դ.Ռոկֆելերի թոռն է (՛՛Ստանդարտ Օյլի՛՛ հիմնադրի), ԱՄՆ 41-րդ փոխնախագահ Նելսոն Ռոկֆելերի և Արկանզասի 37-րդ նահանգապետ Օ.Ռոկֆելերի կրտսեր եղբայրը, հիշեցնում է ТАСС-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: