Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ականները դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին. վիճակը ծայրահեղ ծանր է


  
դիտումներ: 698

՛՛Առաջին լրատվականի՛՛տեղեկություններով՝ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել։ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին: Պարզաբանումը վերածվել է դանակահարության, ինչի հետևանքով Արամ Ասատրյանին տեղափոխել են հիվանդանոց, հեռացրել են նրա փայծաղը, վերջինիս վիճակը ծանր է:

Մեզ հասած տեղեկություններով, բացի նրանից, դանակահարել են ընկերոջը՝ Մանուկ Հովսեփյանին, վերջինիս էլ ազդրն է վնասվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: