Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այցը Դիլիջան


  
դիտումներ: 323

Մարտի 18-ին Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հրավերով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Դիլիջանի համայնքապետարանում մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ի հարցերին նվիրված ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ հանդիպմանը:

Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպմանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում նա անդրադարձավ «Կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի իրագործման նպատակով ՄԱԿ-ի և վերջինիս մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցությանը, ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում կրթության, գիտության, մշակույթի ու հաղորդակցության դերակատարությանը և այս ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարվող աշխատանքներին: Նա խոսեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվող տարբեր ծրագրերի շուրջ համագործակցության մասին՝ շեշտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զանազան ծրագրերին ակտիվ մասնակցության և դրանց շրջանակներում ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։


Տեղեկանք. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց» ստեղծելու նախաձեռնությունը ներկայացվել է 2012 թ.-ին՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների և, մասնավորապես, կրթությանը վերաբերող 4-րդ նպատակի իրականացմանը խթանելու համար: Այն նաև հարթակ է հանդիսանում ուսումնառող քաղաքների վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից: Ներկայումս ցանցին անդամակցում են ավելի քան 160 քաղաք:

ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի քարտուղարության ջանքերով Հայաստանից ցանցին անդամակցում են Սևան, Սիսիան, Դիլիջան, Գյումրի, Աբովյան և Էջմիածին քաղաքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: