Հայերեն   English   Русский  

​Գյումրիում թեկնածուները պասիվ են


  
դիտումներ: 713

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտին 10 օր է մնացել, սակայն Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում թեկնածուների և քաղաքական ուժերի կողմից որևէ ակտիվություն չի նկատվում: 9 կուսակցություն ու դաշինք Շիրակի մարզում տարածքային ցուցակներով առաջադրել է 110 թեկնածու:

Մասնավորապես ԵԼՔ դաշինքն ու Ազատ դեմոկրատները Գյումրիում առաջադրել են 7-ական թեկնածու, Կոնգրես-ՀԺԿ և ՕՐՕ դաշինքները 12 -ական թեկնածու, Հայկական Վերածնունդը, Հայաստանի կոմունիստական կուսակցություն և ՀՅԴ-ն՝ 15 թեկնածու, ՀՀԿ-ն՝ 13:

Թեկնածուները ընտրողների հետ հանդիպումներ են ունենում անհատապես, թիմային որևէ հանդիպում, մինչ օրս Գյումրի քաղաքում տեղի չի ունեցել: Հիմնականում առաջադրված թեկնածուները գյուղերում և քաղաքներում անհատապես են հանդիպում ժողովրդի հետ, և մեծապես նախընտրում են փոքր մասսաների հետ հանդիպումները:

Գյումրու թատերական հրապարակում ընտրողների հետ հանդիպել են Ծառուկյան դաշինքի թեկնածուները և Գագիկ Ծառուկյանը, վաղը Գյումրիում սպասվում է նաև մի քանի քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպումները գյումրեցիների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: