Հայերեն   English   Русский  

Տարվա ամենաէքպերիմենտալ և օրիգինալ երգերից մեկը. WiwiBloggs-ի անդրադարձը Արծվիկի եվրատեսիլյան երգին


  
դիտումներ: 941

Եվրատեսիլյան անցուդարձը մեկնաբանող WiwiBloggs կայքը ներկայացրել է Արծվիկի «Fly With Me» տեսահոլովակն ու կիսվել առաջին տպավորություններով:

«Արծվիկի երգը ավանդական հնչյունների եւ գործիքավորման խառնուրդ է ժամանակակից արտադրության հետ, որը միաժամանակ երազկոտ ու առեղծվածային մի բան է ստեղծում: Այս երգը չի հետեւում կանխատեսելի բանաձեւին: Այն այս տարվա ամենաէքսպերեմենտալ, բայց միեւնույն ժամանակ օրիգինալ երգերից է»,-ասում է հոդվածագիրը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպան Արծվիկը մարտի 18-ին երկրպագուների դատին հանձնեց «Fly with me» եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը:

Այս տարվա հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները: Նշենք, որ Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները նաև Արամ MP3-ի «Not Alone» և Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգերի հեղինակն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: