Հայերեն   English   Русский  

​Չինաստանի հարավում անսովոր հիվանդության բռնկում է արձանագրվել


  
դիտումներ: 1110

Հուանսի-Չժուանսյան ինքնավար մարզում գտնվող գյուղակի բնակիչները հանելուկային հիվանդության հետ են բախվել:

Բժիշկների խոսքով, հիվանդությունը հանգեցնում է ձեռքերի ու ոտքերի ձևախախտման:

Հիվանդների վերջույթների արտաքին տեսքը փոփոխվում է, ոսկրերը շրջվում են, իսկ մաշկը պատվում է բշտերով: Դրա հետևանքը լինում է այն, որ մարդիկ ցավի պատճառով չեն կարողանում աշխատել:

Այսօր արդեն 20 հիվանդ կա: Մեծամասնությունը տղամարդիկ են: Որոշ բժիշկներ կարծում են, որ դա հազվադեպ հանդիպող Կաշին-Բեկի հիվանդությունն է: Այն Չինաստանում է հանդիպում, Սիբիրում ու Հյուսիսային Կորեայում: Առաջանում է ջրի մեջ ու մթերքներում սելենի անբավարարությունից:

Ներկայում ջրի ու սննդի թեսթավորում է անցկացվում: Հիվանդությունը բուժում չունի, սակայն վիրաբուժական միջամտությամբ հնարավոր է թեթևացնել հիվանդի տանջագին վիճակը:

Կաշին-Բեկի հիվանդությունը հենաշարժողական ապարատի էնդեմիկ ձևախախտական հիվանդություն է, որի հիմքում խողովականման ոսկրերի աճի խախտումն է ու ոսկրացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: