Հայերեն   English   Русский  

​ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչից պահանջել են բացատրել եվրոպացիների հասցեին Էրդողանի սպառնալիքները


  
դիտումներ: 437

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելից բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` եվրոպացիների հասցեին սպառնալիքներ հիշեցնող հայտարարության վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտարարել է Մայա Կոսյանչիչը, ինքը ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչին հրավիրել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն և բացատարություն պահանջել Էրդողանի հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի ահաբեկչությունից ժամեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ եվրոպական երկրների և Անկարայի միջև հակամարտության շարունակության դեպքում շուտով ոչ մի եվրոպացի չի կարող անվտանգ փողոց դուրս գալ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում` Վեստմինստերյան կամրջի վրա, ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել հետիոտնին, իսկ այնուհետև բախվել երկրի խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող ցանկապատին: Այնուհետև անհայտ անձը, փորձելով մուտք գործել խորհրդարանի շենք, դանակով հարձակվել էր ոստիկանության աշխատակիցների վրա: Վերջին տվյալներով` Լոնդոնի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 4-ի է հասել, իսկ վիրավորներին` գրեթե 30-ի: Լոնդոնի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ահաբեկչության գործով 7 ձերբակալված կա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: