Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինն Իրանին հուսալի և կայուն գործընկեր է համարում


  
դիտումներ: 522

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահելի և կայուն գործընկեր է, ինչպես նաև բարի հարևան: Համապատասխան հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից առաջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանին և Իրանին համագործակցության բազմաթիվ տարիներ, եթե չասենք հարյուրամյակներ են միավորում, մենք արդեն ավելի քան 500 տարի է դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել»,- ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ռոհանիի Մոսկվա կատարած այցի ավարտին ատոմային ոլորտում համագործակցության զարգացման շուրջ հուշագիր կստորագրվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: