Հայերեն   English   Русский  

Մենք շարունակելու ենք մեր պայքարը , քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի միավորվել Հայաստանի հետ:Ուրեմն պայքա՜ր,պայքա՜ր մինչև վերջ…ԼՏՊ


ՖԲ -յան գրառում,ՓԱՍՏԵՐ


  
դիտումներ: 42437

1988-1990թթ. Հատված Ղարաբաղ Կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից Ազատության Հրապարակում.

- Մենք շարունակելու ենք մեր պայքարը , քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի միավորվել Հայաստանի հետ:Ուրեմն պայքա՜ր,պայքա՜ր մինչև վերջ…

1990թ. Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ Գերագույն Խորհրդի Նախագահ:Նրա նախագահությամբ ընդունվում է Հայաստանի Անկախության Հռչակագիրը, ուր մասնավորապես ասվում է.
… հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…
1992թ Հատված . ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի “Կոմսոմոլսկայա Պրավդա” թերթին տված հարցազրույցից.
-Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ:
1995թ. ՀՀ Ազգային ժողովի բացման ելույթից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին.
-Այս վիճակը պետք է պահպանել այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը հաշտվի, որ Ղարաբաղը այլևս չի լինելու Ադրբեջանի կազմում,
1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է Պատերազմ թե խաղաղություն ծրագրային հոդվածը, որով փաստորեն վերադառնում է “Կամսոմոլսկայա Պրավդայի” հարցազրույցի թեզերին.
2008թ. Հատված Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ելույթից
-Ղարաբաղը արդեն ծախված է..(հավանաբար նկատի ուներ մադրիդյան սկզբունքները)
2017թ. ՀԱԿ-առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան.
-Մենք աջակցում ենք մադրիդյան սկզբունքներին և Սերժ Սարգսյանին դրանք իրագործելու համար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: