Հայերեն   English   Русский  

Ես իրեն կոչ կանեի՝ գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել.Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 23401

Ի պատասխան ՙ''Անկախի՚ ''հարցին` Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին:

-Պարոն Մանուկյան, ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին, որոնք հնչեցին նրա վերջին երկու հարցազրույցների ժամանակ:

-Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, և մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում է ճիշտն ու սուտը ասելով` «վերմակն իր վրա քաշել» և համապատասխան տոկոսներ ստանալ: Նույնը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Իր ելույթը շատ վտանգավոր եմ համարում մի քանի պատճառով. նախ երկար ժամանակ է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում Ղարաբաղի ոչ անմիջական մասնակցությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ, և նրա ելույթն այս առումով մեր դիրքերը թուլացնում է բանակցային գործընթացում` ուժեղացնելով Ադրբեջանի դիրքերը:

Երկրորդ` իր ասածը թուլացնում է մեր ժողովրդի կամքը. պարզվում է` միջազգային հանրությունը պետք է լուծի այս հարցը: Այդ դեպքում, հասկանալի չէ, թե ինչու ապրիլի 2-ին մեր երիտասարդները գնացին զոհվելու, կամ ինչու մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն ունեցող պետություն, ինչու պիտի զարգացնենք մեր բանակը, ռազմարդյունաբերական համալիրը ևայլն: Իր ասածից բխում է, որ մենք խաղալիք ենք, մեզանից ոչինչ կախված չէ, և ուրիշներն են լուծելու այս հարցը: Նույնանման հայտարարություններ նա անում էր նաև պատերազմի ժամանակ, և իր «մեղքը» չէ, որ մենք հաղթեցինք:

Երրորդը` իր ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խոչընդոտը մեր ժողովուրդն է, և Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին է փորձում համոզել ինչ-որ հարցում: Ես իրեն կոչ կանեի` գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, Մադրիդյան սկզբունքներին և նախորդող առաջարկություններին, ես բազմիցս խոսել եմ դրանց մասին և ընտրությունների ավարտից հետո նույնպես պատրաստ եմ մանրամասն խոսել, քննարկել` ասելով, թե ինչն եմ համարում ճիշտ, ինչը` սխալ:

Ընդհանրապես, ցանկացած ընտրական գործընթաց իր մեջ պարունակում է պոպուլիզմի բավականին մեծ դոզա, և ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը նախընտրական ժամանակահատվածում նպատակահարմար չէ: Պատահական չէր, որ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես կոչ արեցի թեկնածուներին, որպեսզի այդ հարցը չդարձնեն քննարկման առարկա, քանի որ պոպուլիզմը դեպի այս կամ այն կողմ շատ վտանգավոր էի համարում մեր պետության համար:






Մեկնաբանություններ - 5

shoxer     30.03.2017 լտպ-ի զոմբիկներ ձեզ կատաղեցրել են?

Vahram     30.03.2017 Մարդը ծամեց դրեց բերանդ ԼՂՀ_ի հարցի կարգավորման վերաբերյալ հարցերի բոլոր պատասխանները, իսկ դու կուլ տալու փոխարեն թքում ես կապրիզնի անհասկացող երեխայի պես։ Մարդն էլ ո՞նց բացատրի։ Ուղղակի ջայլամի նման գլուխներդ մտցրել եք հողի մեջ։ Ու էդքանից հետո պոպուլիստը ԼՏՊ_ն է՞։ Ինչքա՜ն պետք է ապաշնորհ լինի մեկը քաղաքականության մեջ, որ ԼՂՀ_ի խնդիրը առաջնային չհամարի։ Ինչքան էլ որ քո մեջ ատելությունը խոսի ԼՏՊ_ի մասին, գոնե դրանից կուրացած պետք չի քեզ այդկերպ դրսևորես։ Դրանով նորից եմ ասում քո ապաշնորհությունն ես ցույց տալիս որպես քաղաքական գործիչ (անկեղծ ասած եր ևէ չեք էլ փայլել որպես այդպիսին)։
ՀԳ. Այսօր վայելում ենք երեկվա սխալի պտուղները. մերժելով խելացի առաջնորդին` հաջորդաբար ձեռք բերեցինք երկու ապաշնորհի` իրենց ոհմակով։ Գոնե այս անգամ պետք է սթափ դատել սիրելի ժողովուրդ։

Նոնո     30.03.2017 Այ մարդ,դու կարծիք ունես,որ մի հատ էլ հայտնում ես?

Արման     30.03.2017 Այս կնգացուն, նորմալ կնգա արժեք էլ չունի, բայց տղամարդ է ձևանում:

Լևոն     30.03.2017 Այ կնֆացու բա ու՞ր է քո հարցի լուծման բանալին: Չկա:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: