Հայերեն   English   Русский  

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին


  
դիտումներ: 5196

2rd.am-ը խնդրել է ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքերի վերաբերյալ:

Պարոն Սողոմոնյան, Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքեր արտահայտեց, այդ թվում` նշելով, որ Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Ի՞նչպես կմեկնաբանեք:

Վ. Սողոմոնյան – Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել:






Մեկնաբանություններ - 4

eduard     31.03.2017 Էս միամիտ աղվեսն էլ անբարոյական է : Ավելի լավ է ԷՍ թալանչին վոչ մի պարագայում հանդես չգա ,: եվ ավելի վատ գտնվելու պարագայում ժողովուրդը միեվնույն է չի մոռացել դրա թալանը :

eduard     31.03.2017 դուք 3 ն էլ ճիվաղներ էք , գարշենիլներ , անիձվաձ լինեք,

varduhi     30.03.2017 լտպ-ի զոմբիները ակտիվացել են?

Վահրամ     30.03.2017 Էդ լավ է որ բոլորդ քլնգում եք ԼՏՊ_ին։ Դրանից հետևություն, որ նա է միակ խելացի ընտրությունը։ Ջայլամական քաղաքականությունը երկար կյանք չի ունենում սովորաբար։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: