Հայերեն   English   Русский  

Անհրաժեշտ է Ֆրանսիայում իսլամի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանել. Ֆրանսուա Ֆիյոն


  
դիտումներ: 391

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հանրապետականներ» կուսակցության անդամ Ֆրանսու Ֆիյոնը RTL ռադիոկայանի եթերում հայատարարել է երկրում իսլամի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես միանգամայն անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Ֆրանսիայում խիստ վերահսկողություն սահմանվի մահմեդական կրոնի նկատմամբ: Նաև պետք է խիստ վերահսկողություն սահմանվի արտերկրից Ֆրանսիայում գործող իսլամի կենտրոնների ֆինանսավորման և և իմամների պատրաստման վրա», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ֆիյոնի խոսքերը:

Քաղաքական գործչի խոսքով` վերահսկողությունը կրոնի նկատմամբ երկրի համար ինչ-որ անսովոր բան չէ:

Նա նաև հիշեցրել է , որ 19-րդ դարում Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայում հուդայականության վերաբերյալ հարցերի կարգավորման նպատակով կառավարական գործակալություն էր հիմնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: