Հայերեն   English   Русский  

​Տնական շոկոլադ


  
դիտումներ: 2164

Տնական պատրաստվածքները միշտ էլ նախապատվելի են: Իսկ տնական շոկոլադի հարցում կարելի է նաև հանգիստ լինել. հստակ գիտես, թե ինչ բաղադրիչներ է պարունակում ու ցանկության դեպքում կարող ես կրկին սեփական ձեռքով պատրաստած չորամրգեր ու ընկույզ ավելացնել:

Ու մեծ չափաբաժնով կարող ես պատրաստել, որ և բերանը քաղցրանա և վայելքը երկարի:

Բաղադրությունը

Կակաո՝ 5 ճաշի գդալ

6-8 ճ. գդալ շաքարավազ

5 ճ.գդալ կաթ

հունական ընկույզ

50 գ կարագ

1 թ. գդալ ալյուր

0,25 թ.գդալ վանիլին:

Պատրաստումը

Խորը թասի մեջ լցնել շաքարավազը, կակաոն ու վրան 1 ճաշի գդալ կաթ ավելացնել: Լավ խառնել, ապա ավելացնել մնացած կաթը: Միջին կրակի վրա անընդհատ խառնելով եփել այնքան, ոռ խառնուրդը եռա:

Ավելացնել կարագը ու թույլ կրակի վրա եփել մինչև եռալը: Հետո կրակից կաթսան վերցնել, ավելացնել մաղած ալյուրը, լավ խառնել, ապա նորից կրակի վրա դնել ու եփել մինչև եռալը:

Կաթսան կրակից վերցնել, մի քիչ հովանալուց հետո ավելացնել վանիլինը ու լավ խառնել:

Սառույցի կաղապարները կարագոտել ու լցնել շոկոլադե զանգվածը: Ցանկության դեպքում կարելի է ընկույզ ավելացնել, դրանք դնելով կաղապարի մեջ նախապես: Շոկոլադով կաղապարը դնել սառնարանը 2-3 ժամով, որից հետո կարող եք համտեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: