Հայերեն   English   Русский  

Կանայք ավելի լավ ղեկավարներ են, քան տղամարդիկ


  
դիտումներ: 417

Նոր ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ կանայք ավելի լավ ղեկավարներ են, քան տղամարդիկ:

Ուսումնասիրությունը, որը գլխավորել է Նորվեգիայի բիզնես դպրոցի պրոֆեսոր Մարտինսենը, ուսումնասիրել է շուրջ 3000 մենեջերների անձնական տվյալները և բնավորության հատկանիշները:

Արդյունքում պրոֆեսորն ու իր անձնակազմը եկել են այն եզրակացության, որ գրեթե բոլոր ոլորտներում կանայք ավելի լավ առաջնորդներ են, քան իրենց տղամարդ գործընկերները:

Կանայք գերազանցել են տղամարդկանց ուսումնասիրված հինգ կատեգորիաներից չորսում` նախաձեռնողականություն եւ հստակ հաղորդակցություն, հրապարակայնություն և նորամուծություններ անելու կարողություն, մարդամոտություն եւ աջակցողականություն, մեթոդական կառավարում եւ նպատակների սահմանում:

Սակայն տղամարդիկ առաջ են անցել մի կարևոր կատեգորիայում` աշխատանքի հետ կապված սթրեսի հաղթահարում եւ էմոցիոնալ կայունության ավելի բարձր մակարդակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: