Հայերեն   English   Русский  

​Երգչուհի Ռիհանան «տարվա մարդասեր» կոչման է արժանացել


  
դիտումներ: 743

Ռիհանան հասցնում է ոչ միայն աշխարհում ամենահաջողակ և սիրված երգչուհիներից մեկը լինել և ֆիլմերում նկարահանվել, համագործակցել համաշխարհային նորաձևության տների հետ, այլ նաև այդ համագործակցության համար տարբեր մրցանակկների և կոչումների արժանանալ: Այսպես օրինակ՝ Parsons դիզայնի դպրոցը երգչուհուն նորաձևության ինդուստրիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար մրցանակի է արժանացրել: Գրում է Starslife.ru.-ն:

Ռիհանան հատուկ մրցանակի է արժանացել «Տարվա մարդասեր» անվանակարգում, սակայն իր մրցանակը երգչուհին կստանա ընթացիկ տարվա մայիսին կայանալիք պատվավոր արարողության ժամանակ:

Դիզայնի դպրոցի ներկայացուցիչն ասել է. «Ռիհանան իր երաժշտությունով և ունիկալ ոճով ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց»:

Մրցանակին Ռիհանան արժանացել է Puma ապրանքանիշի հետ համագործակցության համար:

Ինչպես հայտնի է երգչուհին 2014թ. ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի պաշտոնն է զբաղեցնում; Նա նաև համագործակցում է Manolo Blahnik նորաձևության տան հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: