Հայերեն   English   Русский  

Զոլաքարի 21/28 ընտրատեղամասում ծեծել են ընտրախախտումը մատնանշած դիտորդին (տեսանյութ, լուսանկարներ)


  
դիտումներ: 6349

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 21/28 ընտրատեղամասում խախտված է գվեարկության գաղտնիությունը։ Քվեախցերն այնպես են դասավորված, որ կենտրոնի քվեախցին մոտեցողն անցնում է եզրային քվեխցերից մեկի մոտով և հանգիստ կարող է տեսնել, թե այդ քվեախցում գտնվող ընտրողն ինչ գործողություն է կատարոմ,որ քվեաթերթիկն է ընտրել։

Զոլաքար

Բացի այդ, այստեղ ևս, ինչպես և Զոլաքարի այլ ընտրատեղամասերում, մարդիկ խմբերով են քվեախուց մտնում, և վստահված անձանցից ու հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չի առարկում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդ Արփինե Սարգսյանն ասում է, որ առավոտյան ընտրատեղամասում իրավիճակը լարված է եղել։ Գյուղապետի գալուց հետո միմյանց քաշքշել են ընտրատեղամասում, հայհոյել։ Ոստիկանների հրավիրելուց հետո միայն իրավիճակը մի փոքր հանդարտվել է։ Մեր՝ ընտրատեղամասում գտնվելու պահին ևս գյուղապետ Արման Ղազարյանը ընտրատեղամասում էր։ Գյուղապետը հայտնի է որպես ՀՀԿ-ական և պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի աջակից։ Նա պնդեց, թե Կոմունիստական կուսակցության վստահված անձն է առանց փաստաթուղթ ցույց տալու։ Դիտարկումից հետո, թե Ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղարի խոսքով Կոմունիստական կուսակցությունը ընտրատեղամասում գրանցված վստահված անձ չունի,հանրապետական գյուղապետը գրանցվեց որպես ՀԿԿ վստահված անձ։

Զոլաքար

Ղազարյանն ագրեսիվ տոնով հրաժարվեց խոսելուց՝ նշելով, թե իր իրավունքնէ չխոսելն ու որևէ բան չմեկնաբանելը։

Դիտորդ Արփինե Սարգսյանի խոսքով՝ սպառնացել են նաև դիտորդներից մեկին։ «Հինգ-վեց հոգով քվեախուց մտան։ Երբ երիտասարդը մոտեցավ դիտողություն անելու, սպառնացին նրան, թե վաղը նրա հարցերը կլուծեն, ապա հրելով ու հարվածելով ընտրատեղամասից դուրս հանեցին»,- ասում է նա։ Տուժող դիտորդը Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ներկայացուցիչ է եղել։ Դիտորդը նաև նշում է, որ բազմաթիվ են խմբով քվեախուց մտնելու դեպքերը, չնայած մատյանում ընդամենը այլ մարդու օգնությամբ քվեարկելու երկու դեպք է գրանցված։

Հանձնաժողովի նախագահ Ալավերդի Նամալյանը խախտումների մատնանշմանն արձագանքելով՝ հուսահատ ասում է՝ինչ կարող եմ անել։ Ասում է, թե ընտրակարգը բարդ է, եթե օրենքի տառը պահպանեն, մարդիկ չեն հասցնի քվեարկել, ընտրությունները կձախողվեն։

Զոլաքար

Նշենք, որ այստեղ ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1741 ընտրողներից 645-ը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: