Հայերեն   English   Русский  

Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց, որ ՀԱԿ-ը նույնիսկ հինգ տոկոսի շեմը չհաղթահարի. քաղաքագետ


  
դիտումներ: 434

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները կանխատեսելի էին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ իր համար «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքներն էին անսպասելի, քանի որ, հաշվի առնելով ադմինիստրատիվ ռեսուրսը և այլ հանգամանքներ, թվում էր, թե Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կկարողանար հաղթահարել հինգ տոկոսի շեմը:

Ըստ նրա՝ բավականին լավ արդյունք գրանցեց «Ելք»-ը՝ հատկապես մայրաքաղաքում: Եթե «Ազատ դեմոկրտաները» և «Ելքը» միասին գնային ընտրությունների, ապա նրանց կհաջողվեր ավելի շատ ձայներ հավաքել :

«ՀՅԴ-ի էլեկտորատը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո 2%-ով ավելացավ։ ՀԱԿ-ը՝ հակառակը՝ գնաց բլոկով, ոչ թե կուսակցությունով, եթե կուսակցությունով գնար, գուցե 5%-ի շեմը հաղթահարեր, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը, հատկապես՝ իր վերջին հարցազրույցով, ամեն ինչ արեց, որ նույնիսկ հինգ տոկոսի շեմը չհաղթահարի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

ՀՀԿ-ի դեպքում նախընտրական շրջանում կարևոր դեր ունեցավ կուսակցության ռեբրենդինգը, ինչպես նաև Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի վարկանիշը:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորնդերի գանհատակներին, ապա, ըստ պարոն Մինասյանի, չափից ավելի դրական արձագանքներ եղան, հատկապես ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելության հրապարակած նախնական զեկույցի համաձայն։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ կողմից նշված ամենակարևոր տարրն այն էր, որ ասվել է ընտրությունների ժամանակ մարդու հիմնարար ազատություններն ապահովելու մասին:

«Այս ընտրությունները բավականին դրական և կարևոր հիմք են Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար։ Դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի գնահատականից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ կապված որևէ խնդիր չկա, որը կարող էր լինել խոչընդոտ հավանաբար արդեն նոյեմբերին համաձայնագրի ստորագրման համար»,-նշեց քաղաքագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: