Հայերեն   English   Русский  

ԱՄՆ նահանգապետը նիստին բերել է Պուտինի և Մարգարիտա Սիմոնյանի «գաղտնի» լուսանկարը


  
դիտումներ: 722

ԱՄՆ Նյու Հեմփշիրի նահանգապետ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջին Շահինը նիստի ժամանակ բերել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի ևRT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի լուսանարը:

«Այս լուսանկարը ցույց է տալիս այն, ինչ իմ կարծիքով, տեղի է ունենում РТ-ի հետ»,-հայտարարել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ այդ լուսանկարը նա վերցրել է ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված զեկույցներից:

Սակայն հետաքրքիր է, որ 2015 թվականի այդ լուսանկարը, որի մասին խոսում է նահանգապետը, հանրության համար լրիվ հասանելի է և դրված է համացանցում:

Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով նահանգապետի ելույթը, ասել է.

«Շեֆ, ամեն ինչ կորած է: Ամենուր РТ-ն է: Նույնիսկ ես ավելի քիչ եմ անհանգստանում РТ-ի և Սպուտնիկի համար, քան ամերիկյան նահանգապետերը»,-ասել է Սիմոնյանը:

Պուտին և Մարգարիտա Սիմոնյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: