Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիան պետք է ՌԴ-ի մասնակցությամբ հակահաբեկչական դաշինք ստեղծի. Ֆիյոն


  
դիտումներ: 475

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարծում է, որ Փարիզը ծայրահեղական իսլամիստների դեմ պայքարի նպատակով կարող է Ռուսաստանի մասնակցությամբ նոր միջազգային դաշինքի ստեղծման նախաձեռնող դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ֆրանսիան Սիրիայի հետ կապված հարցը չի լուծի: Սակայն պետք է, որպեսզի Ֆրանսիան ոգեշնչի ստեղծել այնպիսի միջազգային դաշինք, որում ներառված կլինի նաև Ռուսաստանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ֆիյոնի խոսքերը:

Ընդ որում` նա ընդգծել է, որ Ֆրանսիայի համաշխարհային ժանդարմի դերի չի ձգտում:

Ավելի վաղ ֆրանսիական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը հայտարարել էր, որ Ֆրանսիան «ջիհադիստների համար համալսարանի» է վերածվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: