Հայերեն   English   Русский  

Նաիրի Հոխիկյան.Այսօր դրանք թարմացնելու ձգտող ուժերն ինձ համար առնվազն դավաճաններ են


ՖԲ գրառում


  
դիտումներ: 765

Նախընտրական ժամանակահատվածում գործողության մեջ դրված զիջումների գաղափարը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմը շարունակում է նաև հետընտրական շրջանում՝ չնայած ջախջախիչ պարտությանը:

Հայաստանյան հասարակությունը ըստ արժանվույն պատասխանեց ԼՏՊ-ի՝ զիջենք, որ խաղաղ ապրենք թեզին: Սակայն այն, ինչ 2 տասնամյակ առաջ կրծում էր մեր ժողովրդի արմատները՝ հայաստանցի-ղարաբաղցի տերմինների ներմուծմամբ, այսօր նորից նույն մարդիկ փորձում են շրջանառության մեջ դնել:

Պաշտոնական հաղորդագրություններում ՀԱԿ-ը պարբերաբար կիրառում է "Հայաստան և Ղարաբաղ" տերմինները: Չմոռանանք, որ ՀԱԿ-ի, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի բառապաշարում բացակայում է Արցախ անվանումը, այն դեպքում, երբ Արցախի նոր սահմանադրությամբ շեշտված է՝ այսուհետ հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական անվանումն է Արցախի Հանրապետություն: Ուշադրություն դարձրեք՝ երբեք ԼՏՊ-ն չի կիրառում գոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն տերմինները, միայն՝ Ղարաբաղ:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ ՀԱԿ-ի հետևողական գործունեությունը միտված է հայկական հանրության մեջ նորից շրջանառության մեջ դնել բաժանող թեզերը՝ հայաստանցի-ղարաբաղցի ձևակերպումներով: Դրանք ամբողջությամբ վերացան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այսօր դրանք թարմացնելու ձգտող ուժերն ինձ համար առնվազն դավաճաններ են, ինչի ձևակերպումը նաև եղավ ընտրության ժամանակ: Իսկ եթե լինեն հակափաստարկներ, թե այդ ձևակերպումներով նկատի ունեն երկու հանրապետություններ, ապա առաջարկում եմ ասել՝ ՀՀ և Արցախ, քանի որ Հայաստանը ոչ թե կոնկրետ մեկ պետության անվանում է, այլ հավաքական իմաստ, որը ներառում է ոչ միայն ՀՀ 29.8 հազար քկմ-ն, այլև Արցախը, Արևմտյան Հայաստանը, Ջավախքը, Նախիջևանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: