Հայերեն   English   Русский  

Անահիտ Բախշյանը ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելքի» ցուցակով և կլինի առաջին տասնյակում


  
դիտումներ: 336

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, ապրիլի երկուսին խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված Անահիտ Բախշյանը Tert.amի հետ զրույցում հայտնել է, որ «Ելք» դաշինքից ստացել է առաջարկ և համաձայնել է իրենց ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Նա նշեց, որ կլինի ցուցակի առաջին տասնյակում, սակայն չգիտի՝ քաղաքապետի թեկնածուն ով է, թեև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չէ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, նա հստակեցրեց, որ ինքը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ չէ և անկուսակցական է։

«Երևանի ավագանին թեև բազմակուսակցական մարմին է, սակայն գործադիր մարմին է, քաղաքական որոշումներ, օրենքներ գրող մարմին չէ, օրենքների իրականացման գործընթացը և քաղաքապետի գործունեությունը վերահսկող մարմին է»,-հավելեց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: