Հայերեն   English   Русский  

Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիա C-400 մատակարարման շուրջ


  
դիտումներ: 226

Ռազմատեխնիկական համագործակցության համակարգից աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են տանում Թուրքիա «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ, իրականացվում է կոնկրետ աշխատանք, սակայն պայմանագիրը դեռևս պատրաստ չէ ստորագրման: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովստի» լրատվական գործակալությունը

Աղբյուրը նաև հայտնել է, որ այն բանից հետո, ինչ երկու երկրների նախագահները համապատասխան որոշումներ են կայացրել, նախորդ տարվա դեկտեմբերից ակտիվ բանակցություններ են տարվում: Այդ բանակցություններում ռուսական կողմը ներկայացնում են «Ռոսօբորոնէքսպորտն» ու Ռուսաստանի պաշտպանության նախարարության աջակությամբ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:

«Կողմերն անընդհատ քննարկում են այդ թեման: Բանակցությունների ընթացքում առաջ են քաշվում նոր պայմաններ, հնչում են նոր պահանջներ, ուստի գործընկերները փնտրում են դրանց իրականացման նոր հնարավորությունները: C-400 շուրջ բանակցությունների հերթական փուլը կողմերը կանցկացնեն մայիսին Ստամբուլում կայանալիք զենքերի ցուցահանդեսի շրջանակներում»,- հաղելել է աղբյուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: