Հայերեն   English   Русский  

​Նրբահամ կարտոֆիլ


  
դիտումներ: 2202

Կարտոֆիլով կերակրատեսակներն անթիվ են: Բայց նորանոր տարբերակներ են ստեղծվում խոհանոցի գիտակների ձեռքով, որոնք հաճելի համով զարմացնում են ու «կարտոֆիլապատումի» շարունակություն կազմում:

Այս ուտեստն արագ պատրաստվողներից է:

Բաղադրությունը

2-3 կարտոֆիլ

բուլղարական տաքդեղ՝ 1 հատ

մաղադանոս՝ մի քանի ցողուն

կոշտ պանիր՝ 50 գ

ձեթ՝ 3 ճաշի գդալ:

Պատրաստումը

Կարտոֆիլը լավ լվանալ, ապա չորացնել, ձեթոտել ու դնել 1900-2000 տաքացված ջեռոցը: Խորոված կարտոֆիլը կիսել ու միջուկը զգուշորեն հանել այնպես, որ կարտոֆիլի ամբողջական տեսքը պահպանվի: Ապա միջուկը խառնել քերած կոշտ պանրի, մանր կտրատած տաքդեղի ու մաղադանոսի հետ: Ստացված խճողակով լցոնել խորոված կարտոֆիլի կաղապարները, կրկին ձեթ ցողել, վրան քերած պանիր լցնել ու 20 րոպեով կրկին դնել ջեռոցը:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: