Հայերեն   English   Русский  

Մենք խեղդվում ենք, մեզ թթվվածին է պետք. Դավիթ Գասպարյան


  
դիտումներ: 2680

«Սպասումների, քննարկման շրջանը մնաց անցյալում: Հիմա կարծես թե նոր էջից ամեն բան պետք է սկսենք: Շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր պետք է ձևավորեն նոր խորհրդարանը»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Մենք պետք է պարբերաբար հիշեցնենք պատգամավորներին իրենց խոստումները և պահանջենք, որ կատարեն դրանք: Եթե դա տեղի ունենա, մի դրական բան կլինի, եթե ոչ, դժգոհությունները կշարունակվեն»,- ասաց բանախոսը:

Գրականագետի խոսքով՝ իշխանությունները պետք է զբաղվեն առաջին հերթին մի քանի հրատապ խնդիրներով: Նախ պետք է կարգավորվի ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը: Այնուհետ, պետք է տնտեսական առաջընթաց գրանցելուն ուղղված քայլեր կատարվեն: Գլխավոր մարտահրավերներից է դարդարեցնել խայտառակ արտագաղթը, որն այսօր առկա է:

Դավիթ Գասպարյանը ընդգծեց՝ ժողովուրդն ու երկիրը խրված են ճահճի մեջ, հասարակական կյանքում դրական տեղաշարժեր տեղի ունենան.« Մենք խեղդվում ենք, մեզ թթվվածին է պետք: Քննադատությունը և դժգոհությունը շրթներիս դժվար է ապրել»,:


Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցին՝ Դավիթ Գասպարյանը նկատեց՝ առաջին նախագահն իրականությանը նայում է 1988 թվականի դիրքերից. «Նրա ասածներն այն ժամանակ էին լավ հնչում: Սակայն արդեն 30 տարի է անցել, շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Զիջումնային, պարտվողական քաղաքականությունը գիտենք, թե ուր է տանում: Զիջումը՝ այն էլ այդպես, աղետալի, սարսափելի է: Զիջումով ապագա չեն ապահովում, զիջումը զիջում է պահանջելու: Այս ժողովուրդը 30 տարի է , ինչ ծանր կյանքով է ապրում, որ ապահովի հաղթանակը: Բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունը դժվար է տրվում, բայց ես կարծում եմ՝ զիջում չպետք է լինի»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: