Հայերեն   English   Русский  

Հաց բերողի քայլն այն նշանն է, որի բարձունքից պետք է դատենք ինքներս մեզ. Վահան Արծրունի


  
դիտումներ: 1875

Ընտրությունների ընթացքում տեղի ունեցան գործընթացներ, որոնք օրենքից դուրս էին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:

Նա ընդգծեց՝ եթե մարդու` ազատ ընտրելու իրավունքը պաշտպանված է, ձայների բաշխումն արդարացված է լինում, բայց մեր պարագայում նույնիսկ հանցավոր գործոններն էին աշխատում. «Շարմազանովը երեկ իր խոսքում վկայեց դա: Նա ասաց, որ խորհրդարան չանցած պատգամավորների մասին հոգն կտանեն, այսինքն՝այստեղ գործ ունենք մաֆիայի հետ: Ժողովրդավարությունն իրականում բարոյականության դրսևորում է, մարդիկ էլ շատ «բարոյական» գտնվեցին` վերցնելով փողն ու ընտրելով նրան, ումից վերցրել էին ընտրակաշառք: Սա հասարակության այլասերում է, երբ ինքն իր բարոյականության դրսևորումն անբարոյականության մեջ է տեսնում: Ամենավատն այն է, որ այդ զանգվածն իրեն մեղավոր չի զգում, ամոթ չի ապրում »,- ասաց Արծրունին:

Այնումենայնիվ, կան կերպարներ, ում հայաստանցիներ պետք է որպես օրինակ նայեն. «Հաց բերողի քայլն այն նշանն է, որի բարձունքից պետք է դատենք ինքներս մեզ և բոլոր գործընթացները»,- ասաց պարոն Արծրունին:

Անդրադառնալով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, որ Օպերային թատրոնում պատրաստվում են ռեստորան բացել, երգահանը նկատեց,որ օպերայի թատրոնն չունի այն համբավը, ինչ Լա Սկալան կամ Մետրոպոլիտենը, որոնց հետ միշտ համեմատում են: Դրանց տոմսերը սկսվում են 50 եվրոյից, իսկ այցելուները ընտրյալներ են.«Այստեղ ռեստորանի այցելու մեծահարուստները խոհարարից կարող են պահանջել, որ սուշիի ձկան շերտը խորովի, իսկ բրինձն էլ գդալով ուտի: Ես այդպիսի բան տեսել եմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: