Հայերեն   English   Русский  

Իսրայելի վարչապետը շնորհավորել է Իլհամ Ալիևին


  
դիտումներ: 252

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագգին» լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

«Հաջորդ ամիս լրանում է Իսրայելի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Իսրայելը հպարտ է, որ Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է: Վերջին 25 տարիների ընթացքում մեր երկրների միջև հաստատվել են ամուր հարաբերություններ` հիմնված հրեական և ադրբեջանական ժողովուրդների անկեղծ բարեկամության վրա:

Այն ժամանակ, երբ աշխարհում տեղի են ունենում կրոնական և էթնիկ հակամարտություններ, Ադրբեջանը հանիդսանում է միջկրոնական և բազմամշակութային ներդաշնակության օրինակ: Չնայած այն խոչընդոտներին, որոնց բախվում են մեր երկրները, մեզ հաջողվել է կառուցել բարգավաճ և խաղաղասեր հասարակությունը, զարգացող տնտեսություն»,- նշված է Նեթանյահուի շնորհավորական ուղերձում: Իսրայելի նախագահը հույս է հայտնել ապագույում առավել սերտ համագործակցության հաստատմանը և Իլհամ Ալիևի հետ Իսրայելում մոտալուտ հանդիպմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: