Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևը Սոլովյովի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին


  
դիտումներ: 906

Ապրիլի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Այդ մասին ասված է երկրի նախագահի պաշտոնական «Ազերթաջ» կայքում:

Displaying 5.jpg

Ըստ տեղեկության `Վլադիմիր Սոլովյովը, նշելով, որ առաջին անգամ է գտնվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ասել է, որ մայրաքաղաքի արագ զարգացման գործընթացը տպավորել է նրան: Ադրբեջանի նախագահ Ալիևը Սոլովյովին հայտնել է, որ ակտիվ աշխատանք է տարվում երկրի մասին միջազգային հանրությանը «ճշմարտությունը» հայտնելու ուղղությամբ: Ալիևը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են մարդասիրական կապերի, այդ թվում՝ մեդիայի, ինչպես նաև բոլոր մյուս ոլորտներում:






Մեկնաբանություններ - 1

Aida     08.04.2017 Inch e yexel Solovyovi patasxane?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: