Հայերեն   English   Русский  

Մենք մեկնել էինք ոսկե մեդալի համար. Սիմոն Մարտիրոսյան


  
դիտումներ: 590

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար.

«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետեւից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու եւ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:

Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի եւ Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:

Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:

Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը եւ քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: