Հայերեն   English   Русский  

Իմ սխալն է. առաջիկայում կփորձեմ ավելի լավ հանդես գալ. Ռուբեն Ալեքսանյան


  
դիտումներ: 672

Եվրոպայի առաջնությունում մեր արձանագրած արդյունքները բավարար էին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը:

«Ինձ թվում է՝ արդյունքները նորմալ էին: Եվ պոկում, և հրում վարժություններում երկու անհաջող մոտեցումները իմ ուժերի սահմաններում էին, սակայն չստացվեց բարձրացնել: Իմ սխալն է, կփորձենք առաջիկա մրցաշարերի ընթացքում վերացնել այդ խնդիրը և արդեն ավելի լավ ձևով հանդես գալ»,- նշեց Ռուբեն Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուբեն Ալեքսանյանը 434 (190+244) կիլոգրամով դարձավ բրոնզե մեդալակիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: