Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1172

Ապրիլի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Սեդրակ Երկանյան: Ծրագրում` Վեյվանովսկի, Հենդել, Վիվալդի: Մենակատարներ` Լուսինե Մարկոսյան (սոպրանո), Վաչե Հովեյան( ալտ), Թերեզա Ոսկանյան (երգեհոն):

Ապրիլի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Սպարտակ՝ Ռուբեն Մուրադյան, Ֆրիգիա՝ Սոնա Վարդանյան, Էգինա՝ Մերի Հովհաննիսյան, Կրասոս՝ Միլիտոն Կիրակոսյան: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրիչ՝ Յուրի Գրիգորովիչ, նկարիչ՝ Սիմոն Վիրսալաձե: Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան: Մասնակցում է ՀՀ վաստակավոր «Բարեկամություն» պարային անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Մստիսլավ Ռոստրոպովիչի 90-ամյակին: Ծրագրում՝ Բեթհովեն. «Էգմոնտ» նախերգանք, Սեն-Սանս. Թավջութակի կոնցերտ թիվ 1, Ֆորե. Էլեգիա թավջութակի և նվագախմբի համար, Բեթհովեն. Սիմֆոնիա թիվ 5: Մենակատար՝ Անդրեյ Իոնիցա (թավջութակ, Ռումինիա), դիրիժոր՝ Յուստուս Ֆրանց (Գերմանիա):

Ապրիլի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը:

Ապրիլի 17-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «Կենտ զույգը» ներկայացումը: Նիլ Սայմոնի համանուն պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը պատմում է երկու ամուսնալուծված ընկերների մասին, որոնք ապրում են նույն հարկի տակ: Գլխ. դերերում` Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան: Դերերում` Ստեփան Ղամբարյան, Լեռնիկ Հարությունյան , Գագիկ Սուքիասյան , Լուսինե Հայրապետյան: Բեմադրիչ` Արման Նշանյան, նկարիչ` Հայկ Սողոմոնյան, բեմադրիչի օգնական` Քնարիկ Սարգսյան:

Ապրիլի 17-ին՝ ժամը 19-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ակտի գրուպի» հետ համատեղ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է Սուրբ Զատկի տոնին նվիրված մեծ համերգ: Ծրագրում՝ Կոմիտաս և Կարլ Ջենկինս՝ «Խաղաղության պատարագ»: Մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Ռուսաստանից ժամանած երեք մեծ երգչախմբեր: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ապրիլի 20-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Արցախ, իմ սեր» երաժշտական կատակերգության պրեմիերան: Հեղինակ՝ Արարատ Բարսեղյան: Բեմադրությունը՝ Գայանե Բարսեղյանի (ԱՄՆ): Դիրիժոր՝ Արեգ Առուստամյան, նկարիչ՝ Տաթև Հովհաննիսյան, ռեժիսորի օգնական՝ Բորիս Պեպանյան: Գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Ղազանչյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: