Հայերեն   English   Русский  

Արթուր Աբրահամը կմենամարտի Առաջին ալիքի ուղիղ եթերում


  
դիտումներ: 1833

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:

Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:

12 ռաունդանոց մենամարտը 37-ամյա Արթուր Աբրահամը կանցկացնի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ: Հաղթողին իրավունք կընձեռվի ռինգում հանդիպում ունենալ մեքսիկացի 26-ամյա Գիլբերտո Ռամիրեսի հետ աշխարհի չեմպիոնի գոտու համար, ով հայտնի է որպես WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում 2016 թ-իաշխարհի չեմպիոն:

Հեռարձակման գործընկեր՝ «Արարատբանկ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: