Հայերեն   English   Русский  

Բա հո՞ Հանրապետականի ցուցակով չէի առաջադրվի. Անահիտ Բախշյան


  
դիտումներ: 318

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում եմ այն մղումով, որ «Ելք» դաշինքն ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություններ ունի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանալ ասաց Անահիտ Բախշյանը

«Թիմը երիտասարդ է, աշխատող, բանիմաց: Ես սիրում եմ երիտասարդների հետ աշխատել: 4-5 օր է՝ նրանց հետ հանդիպում եմ: Բոլորս ժրաջան աշխատում ենք: Ցավոք, երիտասարդները տնտեսություն ղեկավարելու փորձ չունեն:Սակայն նրանք տեսական գիտելիքներ ունեն, և հույս ունեմ, որ ձգտումն աշխատանքի կվերածվի: Նիկոլի տված «տնային աշխատանքները» բծախնդիր կերպով կատարում ենք»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ ներկայումս աշխատում են ծրագրի վրա: Ներկայացվելու է մի ծրագիր, որը բարձրաձայնում է երևանցիների խնդիրները:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքապետ ընտրվելու շանսերը, բանախոսը նշեց, որ պատգամավորը շատ աշխատասեր է, սևեռուն՝ իր նպատակների իրականացման առումով և նրա շանսերը շատ բարձր է գնահատում:

Տիկին Բախշյանը հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում երևանցին կկարողանա տեսնել նոր ավագանու իրական դեմքը, երևանցին հնարավորություն կստանա մասնակցել քաղաքի առօրյային առնչվող որոշումների կայացմանը:

Հարցին, թե ինչու նա գերադասեց ընտրություններին մասնակցել հենց «Ելք»-ի ցուցակով, Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Բա հո՞ Հանրապետականի ցուցակով չէի առաջադրվի»:

Այն դիտարկմանը, որ կար նաև «Երկիր ծիրանիի» տարբերակը, տիկին Բախշյանն ասաց, որ կուսակցությունն ուշ որոշեց, որ պետք է մասնակցի ընտրություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: