Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Panorama.am-ին ասել է, որ դատական նիստը հետաձգվել է, կայանալու է ապրիլի 20-ին:
«Ես միջնորդեցի, որ հետաձգվի, որպեսզի հաջորդ նիստին պարոն Բաբայանի ներկայությունն ապահովվեն: Այս անգամ չէին բերել, բայց ինքը ցանկություն է հայտնել ներկա գտնվել: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հետաձգվեց դատական նիստը»,-նշել է փաստաբանը:
Ա. Քալաշյանի խոսքով, վերաքննիչ դատարանում կարգն այդպիսին է. որպես կանոն մեղադրյալներին չեն բերում նիստին, եթե պաշտպան ունի, միայն պաշտպան է մասնակցում: Միաժամանակ նա ասաց, որ եթե մեղադրյալը ցանկություն ունի մասնակցել նիստին, պետք է ապահովվեն նրա մասնակցությունը. «Չբերելը կնշանակի իրավունքի խախտում»:
Նշենք, որ Ս. Բաբայանը կալանավորվել է մարտի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: