Հայերեն   English   Русский  

​Ձուն ներկելու նախապատրաստությունը


  
դիտումներ: 2599

Ներկելուց մեկ ժամ առաջ ձուն պետք է հանել սառնարանից, որ սենյակային ջերմություն ունենա: Այդ դեպքում եփելու ժամանակ ձուն չի ճաքի: Կարելի է նաև սուր ասեղով ձուն ծակել մինչև եփելը նույն նպատակով:

Որպեսզի ներկը հավասարաչափ տարածվի, պետք է ձուն լավ լվանալ: Իսկ ձվին փայլ տալու համար ներկած ձուն լավ չորացնելուց հետո պետք է այն ձեթոտել:

Այսօր պատրաստի գույներ են վաճառվում, որոնց վրա նշված է օգտագործելու եղանակը: Բայց կարելի է ձուն նախապես պինդ խաշել, իսկ յուրաքանչյուր գույն առանձին թասի մեջ բացել: Ջուրն այնքան պետք է լինի, որ խաշած ձուն ծածկի: Հետո պետք է նաև 1 ճաշի գդալ քացախ ավելացնել որպես կայունարար: Ձուն այնքան պետք է գույնի մեջ մնա, մինչև սպասված երանգ ստանալը:

Հրաշալի տեսք են ունենում մետաքսի օգնությամբ նախշազարդված ձվերը: Դրա համար հում ձուն պետք է փաթաթել մետաքսյա նախշազարդ կտորի մեջ այնպես, որ դիմային հատվածը փակչի ձվի կճեպին, ապա վրայից ասենք՝ գուլպա հագցնել ու լավ կապել ձվի բութ կողմից: Պատրաստած ձվերը դնել թասի մեջ, ավելացնել ջուր ու 3 ճաշի գդալ քացախ, ջուրը եռալուց հետո ևս 10-12 րոպե: Երբ պատրաստի ձվերի ջուրը լրիվ հովանա, կարելի է կտորը վրայից հանել: Ի դեպ, այս եղանակը հայտնի է որպես Դիորի տարբերակ:

Ի դեպ, այս նպատակով կարելի է հին, արդեն չգործածվող փողկապները օգտագործել: Ձուն կարելի է նախշազարդել ուղիղ, հատվող գծերով՝ եթե եփից առաջ խառը կանաչու կապերի համար օգտագործվող ռետինով փաթաթեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: