Հայերեն   English   Русский  

Կոնգրես-ՀԺԿ-ն Սահմանադրական դատարան հայց կներկայացնի վաղը


  
դիտումներ: 1536

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում կբողոքարկի վաղը։

Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրել է դաշինքի անդամ Վլադիմիր Կարապետյանը, ամեն բան ըստ ընթացակարգի է գնում, և հայցը ՍԴ կներկայացվի սահմանված ժամկետներում։


«Այս պահին դեռևս հայց չենք ներկայացրել։ Հայցը դեռ պատրաստվում է, ՍԴ կներկայացվի վաղը։ Նյութը բավական ծավալուն է, բազմաթիվ փաստեր են ներկայացվում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների արդյունքով Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով որոշումների վիճարկման մասին դիմումներ Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: