Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում 30 հազար զինծառայողի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն


  
դիտումներ: 244

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ ապրիլի 16-ից կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Պաշտպանության նախարարության կայքին, զորավարժությունների նպատակն է զորքերի մարտական պատրաստվածության ստուգումը, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպումը, մարտերին մոտ պայմաններում նրանց փոխգործակցությունը:

Զորավարժություններին կմասնակցի մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ և անօդաչու սարքեր:

Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 21-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: