Հայերեն   English   Русский  

Ինչին ուշադրություն դարձնել ձու և կուլիչ գնելիս


  
դիտումներ: 6267

Այս տարի ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տոնի առթիվ հայկական ընտանիքում ձու են ներկում, ձուկ ու չափիչով փլավ եփում: Զատիկին պատրաստվելիս կարևոր է ուշադրութուն դարձնել ապրանքների որակին:

ՁՈՒ

Ձու գնելիս ուշադրություն դարձրեք դրա պահպանման ժամկետներին, տեսակավորմանը և տեսքին: Ձուն պետք է լինի հարթ, համասեռ գույնի: ՈՒշադրություն դարձրեք, որ վրան թռչնաղբ կամ արյան հետքեր չլինեն: Խորհուրդ չի տրվում ձուն գնել մասնավոր տեղերից, ավտոմեքենաներով առաքողներից: Ձուն պահում են միայն սառնարանային պայմաններում. դիետիկ ձվերը՝ մինչև 7 օր, իսկ սեղանի ձուն՝ 8-ից 25 օր: Լվացրած ձուն չի կարելի պահել 12 օրից ավելի: Սանիտարական կանոններով՝ խաշած ձուն սառնարանային պայմաններում պահում են 36 ժամից ոչ ավելի:

Խաշելուց առաջ ձուն լվանում են: Սալմոնելեզ հիվանդությունից խուսափելու համար՝ ձուն խաշել 10 րոպեից ոչ պակաս:

Ձուն ներկելիս խորհուրդ է տրվում օգտագործել միայն սննդի համար նախատեսված գունանյութեր կամ դիմել ապահով ու փորձված միջոցին՝ սոխի կճեպին:

Կուլիչ

Որակյալ կուլիչը պետք է պատրաստված լինի ձվով, այլ ոչ ձվի փոշով, կարագով և ոչ թե մարգարինով, շաքարով, այլ ոչ թե շաքարի փոխարինիչով: Կուլիչի գագաթը պետք է լինի չոր, այլ ոչ թե մածուցիկ, ծորացող ծածկույթով: Խորհուրդ չի տրվում գնել գույնզգույն գնդիկներով պատրաստված կուլիչ: Նախապատվությունը տվեք բնական զարդարանքներին:

Իսկ թե ինչպես ներկել ձուն՝ ԱՅՍՏԵՂ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: