Հայերեն   English   Русский  

«Տիեզերական հավելվածների մրցույթ»


  
դիտումներ: 1901

2017 թվականի ապրիլի 29-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում կայանալու է ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) հինգերորդ միջազգային “Տիեզերական հավելվածների մրցույթը”՝ NASA Space Apps Challenge 2017 :

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:

Մրցույթի տևողությունը 24 ժամ է (ապրիլի 29-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 30-ը՝ 12:00-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները:

Մասնակից թիմերը մրցելու են հետևյալ հինգ թեմաների շուրջ.

1.Երկիրը և մենք / #IdeateandCreate

2.Կապույտ մոլորակ / #TheEarthandUS

3.Զգուշացեք, առջևում վտանգ կա / #WarningDangerAhead

4.Մեր Էկոլոգիական միջավայրը / PlanetaryBlues

5.Մտածեք և ստեղծեք / #OurEcologicalNeighborhood

Inline images 1

Կազմակերպիչները ակնկալվում են, որ մրցույթի անցկացման տարածք կայցելեն հայաստանյան թիմերի մոտ 50 մասնակիցներ, ավելի քան 100 ալցելուներ, այդ թվում՝ հայկական ժյուրիի անդամներ, մամուլի և հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով այս միջոցառման պատշաճ կազմակերպումը և արդյունքը` ուրախ կլինենք ցանկացած համագործակցության կամ աջակցության համար:

Կից Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նախորդ՝ 2016 թվականի մրցույթի արդյունքները, մրցույթի անցկացման մասին մամլո հաղորդագությունը և հովանավորչական փաթեթների նկարագրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: