Հայերեն   English   Русский  

Այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու. «Բարև Երևան»-ը՝ տնօրեններին


  
դիտումներ: 2138

Երևանի ավագանու <Բարև Երևան> խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանի հայտարարությունը

Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում և ձևավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն:

Էլ ո՞ւմ վրա ենք վաղը հույսներս դնելու: Ձեր դաստիարակած ուսուցիչների ու տնօրենների՞, թե՞ իրավաբանների ու իրավապահների, որոնց հուսին եք մնացել այսօր՝ ձեր կորցրած արժանապատվությունը հանձնելով նրանց ճարպկությանն ու հնարամտությանը:

<Իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի բացահայտումն իրականում մի պարզ ճշմարտություն էր, որից տեղյակ էին բոլորը, բայց չգիտեին անուն առ անուն: Ու ի՞նչ են ակնկալում այդ անունները իշխանահաճո դատարաններից: <Արդարության> վերականգնո՞ւմ: Ենթադրենք՝ <վերականգնվեց>: Ի՞նչն է փոխվելու: Միևնույնն է, այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու:

<Բարև Երևանը> դատապարտում է իշխանությունների կազմակերպած հետապնդումը <Իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ-ի հանդեպ՝ ի դեմ Դանիել Իոաննիսյանի, և հայտարարում, որ զորավիգ է լինելու նրան:

Գագիկ Բաղդասարյան

Երևանի ավագանու <Բարև Երևան> խմբակցության ղեկավար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: