Հայերեն   English   Русский  

​Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան


  
դիտումներ: 427

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը` արտաքին գործերի հանձնաժողովի նոր նախագահ Դևիդ Մակալիստերի գլխավորությամբ, պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է Միլլի մեջլիսի (խորհրդարան)` միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը: Վերջինս նշել է, որ այցը կկայանա մայիսին:

Սեյիդովը հիշեցրել է, որ իր գլխավորությամբ պատվիրակությունը վերջերս այցով գտնվել է Բրյուսելում, որտեղ երկկողմ կապերի զարգացմանն ուղղված կարևոր հանդիպումներ են տեղի ունցել: «Մենք հանդիպումներ ենք ունեցել Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների, այդ թվում` արտաքին գարծերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մակալիստերի հետ` քննարկելով հարաբերությունների զարգացումը: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության Ադրբեջան այցի շրջանակներում կշարունակվեն կապերի ընդլայնման շուրջ քննարկումները»,- ասել է Սամեդ Սեիդովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: