Հայերեն   English   Русский  

​Ժան Մարի Լե Պենը Ֆրանսուա Ֆիյոնին ռեցիդիվիստ է անվանել


  
դիտումներ: 182

Ֆրանսիական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լե Պենը մեկ բառով բնութագրել է նախագահի թեկնածուներին և հայտարարել, որ նախագահական ընտրությունների ընթացքում կաջակցի դստերը` Մարին Լե Պենին: Գրում է Russianrt.com-ը:

«Ահա և թեկնածուները: Մելանշոնը կոմունիստ է, Մակրոնը` անսկզբունքային, Ֆիյոնը` ռեցիդիվիստ: Ես կքվեարկեմ Մարինի օգտին», - համապատասխան գրառում թվիթերյան իր միկրոբլոգում կատարել է Ժան Մարի Լե Պենը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացիների մեկ երրորդը դեռևս չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու կայանալիք նախագահական ընտրություններում:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդ փուլը` մայիսի 7-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: