Հայերեն   English   Русский  

​Լավրովը, Պեսկովը, Ժիրինովսկին՝ Արա Աբրահամյանի 60 ամյակին (լուսանկարներ)


  
դիտումներ: 2285

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր 60-ամյակը նշել է Մոսկվայի միլիոնատերերի սիրած վայրերից մեկում՝ Սաֆիսա ռեստորանում:

Պեսկով,Ժիրինովսկի

Բարձրաստիճան հյուրերի թվում են եղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահ Վադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես նաև Վլադիմիր Ժիրինովսկին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շնորհավորական ուղերձ է հղել:Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն, որի վկայություններով՝ Աբրահամյանի տարեդարձի առթիվ մի քանի ժամով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արա Աբրահամյանին բեմից շնորհավորել են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը և Նիկոլայ Բասկովը: Վերջինս Աբրահամյանի պատվին հայերեն երգ է կատարել՝ «Սիրո տարի»:

Ֆեյսբուքյան իր էջում Էմիլ Արզանգուլյանը տեղադրել է միջոցառման լուսանկարները և պատմել Պեսկովի և Ժիրինովսկու շնորհավորանքների մասին:

Արա աբրահամյան

«Պեսկովը Աբրահամյանին մաղթեց վերջապես սովորել ռուսերեն, իսկ Ժիրինովսկին՝ որպեսզի հաջորդ տարեդարձին բոլոր երկրները ճանաչած լինեն Արցախը և հայերը վերադարձնեն Արարատը»,- մեջբերում է Արզանգուլյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: