Հայերեն   English   Русский  

​Օռլանդո Բլումը սիրավեպ է սկսել Նինա Դոբրևի հետ. Լուսանկարներ


  
դիտումներ: 785

Օրեր առաջ 40-ամյա հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումին դերասանուհի Նինա Դոբրևի ընկերակցությամբ են նկատել: Պապարացիներին հաջողվել է զույգին միասին նկարահանել, երբ նրանք Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո միասին զբոսնել են Լոս Անջելեսում: Գրում է Elle.ru.-ն:

Աղբյուրների խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ դերասանը ուշադրության է արժանացնում «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն:

«Դեռևս երեք տարի առաջ Օռլանդոն ինձ խոստովանել է, որ շատ է համակրում Նինային», - հայտարարել է Բլումի ընկերներից մեկը:

2014թ. զույգին միասին նկատել էին Comic-Con փառատոնի շրջանակներում: «Օռլանդոն բացահայտ սիրահետում էր Դոբրևին, և բոլորը նկատել էին, որ նրանք անտարբեր չեն միմյանց նկատմամբ», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Բլումը վերջերս է բաժանվել երգչուհի Քեթի Փերիից: Զույգն իրենց սիրավեպի ավարտի մասին հայտարարեց մարտի սկզբին, և ինչպես հայտնում են տարբեր աղբյուրները դրա համար պատճառ հանդիսացել էր դերասանի դավաճանությունը, որին Լոս Անջելեսում հավաքույթի ժամանակ Էրին Մաքեյի հետ էին նկատել:

Բացի այդ, արևմտյան լրատվամիջոցների տարբեր աղբյուրները հավաստիացնում էին, որ դերասանը պարբեարաբար դավաճանել է երգչուհուն:

Իր հերթին Նինա Դոբրևը բավական երկար ժամանակ հանդիպում էր «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից իր գործընկեր Յեն Սոմերհոլդերի հետ: Իսկ նախորդ տարվա ավարտին հայտնի դարձավ, որ Դոբրևը հանդիպում է 28-ամյա դերասան Օսթին Սթոուելի հետ:

Օռլանդո Բլում-Նինա Դոբրև

Օռլանդո Բլում-Նինա Դոբրև

Օռլանդո Բլում-Նինա Դոբրև





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: