Հայերեն   English   Русский  

United Airlines-ը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում


  
դիտումներ: 732

United Airlines ավիաընկերությունը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ չվերթից հանել է երիտասարդ զույգի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով KHOU 11 հեռուստաընկերությանը:

Մայքլ Հոլը և նրա հարսնացու Ամբեր Մաքսվելը պատրաստվում էին թռչել Կոստա Ռիկա՝ այնտեղ իրենց հարսանիքը նշելու: Թռիչքից առաջ երիտասարդները տեղափոխվել են ինքնաթիռում առկա ազատ տեղեր, որոնք, ինչպես պարզվել է, ավելի թանկ արժեին` հարմարավետության համար: Միջադեպի հետևանքով զույգին հեռացրել են չվերթից:

«ՄԵնք չէինք կարծում, որ դա մեծ նշանակություն ունի, մենք չենք փորձել տեղափոխվել առաջին կարգ: Մենք պարզապես էկոնոմ կարգում մի քանի շարք առաջ ենք տեղափոխվել»,- ասել է Հոլը:

Հիշեցնենք, որ նույն ավիաընկերությունը օրեր առաջ հայտնվել էր մեկ այլ միջադեպի կենտրոնում, երբ վաճառվել էին նախատեսվածից ավելի շատ քանակությամբ տոմսեր և ավիաընկերությունը ստիպված էր եղել լրացուցիչ փոխհատուցման դիմաց առաջարկել է մի քանի ուղևորների դուրս գալ ինքնաթիռից: Եվ երբ ուղևորները չէին համաձայնել, ընկերության մենեջերն ինքն էր ընտրել պատահական մարդկանց, որոնք պետք է դուրս գան ինքնաթիռից: Նրանցից մեկը՝ բժիշկ Դևիդ Դաոն, հրաժարվել է՝ նշելով, որ նա անպայման պետք է թռչի, քանի որ իրեն սպասում են հիվանդները:

Արդյունքում նրան բռնությամբ հանել էին ինքնաթիռից, իսկ այդ ամենի տեսանյութը հայտնվել էր համացանցում` արժանանալով մարդկանց բուռն քննադատության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: